▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստամեկնաբան, լրագրող Սոնա Թորոսյանը մայր է դարձել

«Անսահման մեծ սիրով ու գորովանքով ենք սպասել մեր բալիկին: Ավելի մեծ երջանկություն չկա ու չի կարող լինել»,-  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորությունները կիսեց Սոնա Թորոսյանը, ապա հավելեց.

«Այն ադրենալինն ու հրճվանքը, որ պարգևում է ձագուկիս մի  փոքրիկ ժպիտը, չեմ զգացել նույնիսկ ամենաթեժ ու բուռն ուղիղ եթերի ժամանակ…»:

Հիշեցնենք, որ Սոնա Թորոսյանը 2004-2011թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան և լրագրող: 2012-ին `  «Արմնյուզ»  լրատվական հեռուստաալիքում, ապա «Արմենիա» հեռուսաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին