▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ պատճառով է Գայանե Ասլամազյանը դժվար ընկալելի իրավիճակում հայտնվել

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը վերջին շրջանում բացի «Բարի լույս, հայեր» հաղորդաշարը վարելուց զբաղված է եղել «Արմենիա» հեռուստաընկերության «Խաղից դուրս» նոր հեռուստաֆիլմի նկարահանումներով: Բրավո.am-ի հետ զրույցում նա որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի նկարահանումների ընթացքի, առաջիկա պլանների մասին եւ ոչ միայն:

Հեռուստաֆիլմը մի քանի օրից  եթերում կլինի, ու նա հուսով է, որ այն կգնահատվի հեռուստադիտողի կողմից, քանի որ «Խաղից դուրս»-ի թե′ ստեղծագործական, թե′ դերասանական կազմը իրոք շատ լավն է:  «Ես էլ անչափ ուրախ եմ, որ ընդգրկված եմ դերասանական կազմում»,- խոստովանել է Գայանեն: 

Խոսելով ֆիլմում իր մարմնավորած կերպարի մասին` նա ասել է.

«Անկեղծ ասած, հեռուստաֆիլմում մարմնավորածս դերի հետ կապված հետաքրքրիր պատմություն է տեղի ունեցել. սկզբում, ըստ սցենարի,  ինձ համար ուրիշ դեր էր նախատեսված, բայց հետագայում ռեժիսորը որոշեց փոփոխություն կատարել ու մեկ այլ դեր վստահել: Այդ պահն ինձ համար դժվար ընկալելի էր, չնայած` համաձայնեցի ու կարծում եմ` ճիշտ որոշում կայացրի»: 

Գայանեն որոշել է այս շրջանում փոքր-ինչ հանգստանալ ու հնարավորինս շատ ժամանակ անցկացել որդու հետ` ընտանիքում, որովհետև միայն ընտանիքի հետ է կարողանում լիարժեք հանգիստ վայելել: «Ինձ ժամանակ է պետք ուժերս վերակագնելու համար: Բացի այս, ըստ իս, չի կարելի անընդհատ եթերում լինել, հեռուստադիտողն էլ պետք է քեզնից հանգստանա, հասցնի կարոտել: Կարծում եմ` սա է ճիշտը»,- ասել է Գայանեն ու ավելացրել. «Վերջին շրջանում զբաղվածության պատճառով չեմ հասցնում զբաղվել «Ասլամազյան ցուցասրահի» աշխատանքներով, չնայած` մեծ ցանկություն ունեմ, քանի որ շատ եմ սիրում արվեստը, այն ինձ շատ հոգեհարազատ է, մասնագիտությամբ էլ արվեստագետ եմ: Նաեւ կարծում եմ` մեր երկրի հիմնական ու անսպառ հարստությունը հենց մշակույթն է, որը պետք է հնարավաորինս պահպանել»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին