▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրը` երգիչ Նարեկ Մակարյանի կատարման մասին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի ձայնը նախագծի հինգերորդ գալահամերգի ժամանակ Նարեկ Մակարյանի կատարմանը.«Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: Հայաստանի ձայնի թեկնածուներից: Ազնավուր է երգում»,- գրել է Մաեստրոն: 

Ի պատասխան Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան գրառման` Նարեկն իր էջում գրել է. «Մեծագույն անակնկալ ինձ համար: Այնքան հուզված ու շփոթված եմ, որ չեմ կարող բառերով արտահայտել զգացումներս: Խոստովանեմ՝ ինձ համար մեծագույն պատիվ է արժանանալ հանրահռչակ երգչի արձագանքին: Սա ինձ համար արդեն իսկ հաղթանակ է: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Մաեստրո»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին