▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Մարտիրոսյան.«Պարզապես բախտս չբերեց «Հայաստանի ձայնը» նախագծում»

Օրերս  «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող  «Հայասատանի ձայնը» նախագիծը լքեց մասնակիցներից Գևորգ Մարտիրոսյանը: Նախագծից նրա դուրս գալը երկրպագուների և հեռուստադիտողների շրջանում  քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց, քանի որ Գևորգը պոտենցյալ հաղթողների շարքում էր:

Նա այն մասնակիցներից էր, ում մարզիչներն ու դահլիճը ծափահարում էին հոտնկայս: Հենց կույր լսումների  ժամանակ Գևորգին կատարման առաջին նոտաներից երգչուհիներ Սոնան ու Սոֆին միանգամից ընտրեցին, արագ արձագանքեց նաև երգիչ Թաթան: Մարզիչների միջև սկսվեց պայքար: Սոֆին խնդրեց միանալ իրեն, Սոնան գովաբանեց Գևորգի ազատ բեմական պահվածքը: Գևորգը դիմեց կնոջը, ով դահլիճից հուշեց ընտրություն կատարել հօգուտ Թաթայի:

Իսկ արդեն եզրափակչին ընդառաջ տեղի ունեցած համերգից հետո, երբ Թաթան պետք է ընտրություն կատարեր, թե ով է մնում նախագծում` Իսկուհին, թե Գևորգը, ընտրեց Իսկուհուն: «Քվեարկության ձայները գրեթե հավասար էին, որոշիչը Թաթայի որոշումն էր: Թաթան եթերում բացատրեց, որ ցանկանում էր ձայների հարաբերակցությունը բալանսի բերել, մտածում էր, որ Գևորգի ձայնը շատ կլիներ: Կարծում եմ, որ ինքն  էլ տրամադրված չէր, որ Գևորգը դուրս մնա նախագծից: Ես հավատում եմ նրան»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գևորգի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը:

Իսկ ինքը` Գևորգը,  համարում է, որ նախագծում պարզապես իր բախտը չի բերել: «Այդ պահին փոքր-ինչ անկանկալի եկա, բայց դա անցավ: Ամեն ինչ նորմալ է: Ինձ թվում է թյուրիամցություն է եղել: Այլ կերպ ասած` բախտս չբերեց»,- ժպտալով նշեց Գևորգը:

Նրա պրոդյուսերը պատմում է, որ մինչև հիմա էլ այն հանդիսատեսները, ովքեր հավատում էին Գևորգի ուժերին, նրա կողքին են և նշում են, որ իրենց համար հենց Գևորգն է հաղթողը:

«Երկրպագուներն արդեն մի քանի օր է, ինչ աընդհատ գրում և հետաքրքրվում են, թե ինչու այդպես եղավ, չի կարող այդքան անարդար լինել և այլն: Դրան մենք պատասխանում ենք, որ ուղղակի չգիտենք, թե ինչ եղավ: Նրանց հետ կապված զվարճալի դեպքեր էլ են եղել: Օրինակ` մի անգամ նրանք իմացել էին Գևորգի աշխատավայրը, եկել այնտեղ և ոգևորիչ գրառումներ պարունակոց ցուցանակներով Գևորգին ուրախացրել»,- պատմեց Ս. Ղազարյանը:

 

Եվ նա, և Գևորգը նշեցին, որ նախագծի մասնակիցների և ժյուրիի անդամների հետ լավ հարաբերությունների մեջ:  «Նախագիծը ոչ միայն ինձ, այլև շատ մասնակիցների հնարավորություն տվեց  ճանաչություն ձեռք բերել, ինչը յուրաքանչյուր արտիստի համար կարևոր է: Երբ ես գնացել եմ այս նախագիծը, ի սկզբանե   ոչ մեկին ոչինչ չեմ ուզել ապացուցել, ուղղակի իմ համար դա փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն էր: Ամեն դեպքում, անկեղծ ասած,  չէի սպասում, որ եզրափակիչ դուրս չեմ գալու»,- անկեղծացավ Գևորգը:

Նա պատմեց, որ «Հայաստանի ձայնը» նախագծին  մասնակցել է բազմաթիվ ընկերների և պրոդյուսերի հորդորով: «Անկեղծ ասած` սկզբում չէի ուզում մասնակցել, բայց հետո հասկացա, որ այս ամեն ինչը ինձ պետք էր»,- նշեց նա:

Գևորգը երաժշտական կրթություն է ստացել դեռ մանկուց: Հրազդանի արվեստի դպրոցում ջութակ նվագել է սովորել: «Բանակից վերադառնալուց հետո ընդունվել եմ  Երգի պետական թատրոն, սովորել եմ, այդտել ստացել եմ վոկալային կրթություն: Այնտեղ ոչ միայն սովորել եմ, այլև` աշխատել որպես մեներգիչ: Հանգամանքների բերումով հետո դուրս եմ եկել և իմ անհատական գործունեությամբ եմ զբաղվում»,- պատմեց Գևորգը:

Ի դեպ, նա պատրաստվում է հանդիսատեսին նոր տեսահոլովակ ներկայացնել: «Կան նոր երգեր, որոնք պատրաստվում ենք ներկայացնել: Կա երգ, որի հիման վրա շուտով տեսահոլովակ է նկարահանվելու, երևի թե` մայիս ամսին արդեն կներկայանամ այդ տեսահոլովակով»,- տեղեկացրեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին