Վերջին օրերին 46-ամյա երգիչը քաղաքային հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում էր «ստամոքսի խոցի» դիագնոզով: Այս խնդիրները նա նկատել էր բավականին վերջերս: Նրան վիրահատեցին և նույնիսկ տեղափոխեցին հիվանդասենյակ: Երգչի մենեջերի փոխանցմամբ նրա վիճակը դեպի լավն էր գնում: Սակայն երեկ երգչի վիճակը կտրուկ ծանրացել է: Նորից նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, մեկ օր մնացել է այնտեղ, սակայն հնարավոր չի եղել փրկել: Այսօր`ապրիլի 9ի առավոտյան, երգիչը հրաժեշտ է տվել կյանքին:
Այս մասին գրում է artisto.am-ը` նշելով, որ տեղեկությունը հաղորդել է ռուսական vkontakte.ru սոցիալական կայքի Գրիգորի Լեպսի պաշտոնական էջը:
Մահացել է Գրիգորի Լեպսը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet