Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երգչուհի Լայանայի ֆեյսբուքյան էջում այսօր հայտնված լուսանկարն ու հատկապես դրա վերևում տեղ գտած մեկնաբանությունը տարատեսակ խոսակցությունների առիթ տվեցին: Բանն այն է, որ երգչուհին նկարվել է Կիևյան կամրջի վրա և նման մեկնաբանություն թողել. «Հիմա ի՞նչ անեմ»: Ինչպես երևում է նկարի տակ տեղ գտած արձագանքերից, Լայանայի ֆեյսբուքյան ընկերներից ոմանք չափազանց լուրջ են ընդունել այս նկարն ու գրառումը:
«Ինձ զանգահարում են, մեկը` լուրջ, մեկը կատակով հարցնում է` չլինի, թե ուզում եմ նետվել կամրջից: Անկեղծ չէի սպասում, որ այս նկարը նման խոսակցությունների առիթ կդառնար կամ խուճապ կառաջացներ մարդկանց մոտ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:
Անդրադառնալով այն գրառումներին, ըստ որոնց` այս նկարով Լայանան ցանկացել է իր PR-ն անել, երգչուհին նշեց, որ ամենևին էլ նման մտադրություն չի ունեցել: «Այստեղ PR-ի հարց չկա, զարմանում եմ, որ նման խոսակցություն է եղել»,- նշել է Լայանան:
Նա անդրադարձավ նաև իրեն ուղարկված մի նամակի, ըստ որի` նա, այդ նկարը տեղադրելով, կարող է իր երիտասարդ երկրպագուների վրա սխալ ազդեցություն ունենալ, և նրանք փորձեն անհաջող կրկնօրինակել իրեն, նշեց. «Պետք չէ ամեն ինչ այդքան բարդացնել: Եվ ես ասում եմ` կամրջից իրեն կարող է նետել միայն շատ թույլ մարդը»:
Ի դեպ, նա ասաց, որ շաբաթական 3-4 օր առավոտյան զբոսանքի, վազելու է դուրս գալիս և նշված նկարն էլ արվել է հենց այսօր` զբոսանքի ժամանակ: