▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուբիկոնի» Իզան` ամուսնու, երկվորյակ զավակների, իրենց 5 շների, Թաիլանդի ու կոկորդիլոսների մասին

Հայկական հեռուստաեթերի սիրված դեմքերից մեկը` «Ռուբիկոնի» Իզան, ով արդեն տասը տարի հրաժեշտ է տվել եթերին , ապրում է Թաիլանդում:

Կոլեկցիոներ, գործարար և  դիզայներ Էմիլ Միրզախանյանի հետ ամուսնությունից հետո Իզան հրաժեշտ է տվել մասնագիտությանն ու սկզբնական շրջանում օգնում էր ամուսնու բիզնեսին, իսկ այժմ հիմնականում զբաղված է երկու զավակների` որդու` Պոլի և  դստեր` Մինայի դաստիարակությամբ: Նրանք երկվորյակներ են, արդեն յոթ տարեկան:

Պոլն ու Մինան սովորում են Բանգկոկի բրիտանականա միջազգային դպրոցի երկրորդ դասարանում , խոսում են հայերեն, թաիլանդերեն, անգլերեն:

Էմիլ Միրզախանյանն աշխատում է հայտնի իտալական բրենդների հետ` Ռոբերտո Կավալի, Բրիոնի և այլն. նրանց համար կոկորդիլոսի կաշվի արտադրանքի շարք են պատրաստել:

Իզայենց առանձնատունն ու բակը աչքի է ընկնում չորքոտանի բարեկամների առատությամբ: Իզան  ու Էմիլը ունեն երկու պուդել ցեղատեսակի ուն, մեկ չիվավա, երկու թաիլանդական դոգ. վերջիններս արդեն հսկան են և Իզան ու Էմիլը նրանց փողոցից են բերել տուն, երբ շները փոքր էին:

Իզան նշում է, որ Թաիլանդում, իր  ու ընտանիքի կյանքը ուրախ և հանգիստ է անցնում և շատ ավելի անվտանգ, քան աշխարհի շատ երկրներում, չնայած, որ Թաիլանդի մասին մեծամասնությունը հակառակ կարծիքը ունի:

Միակ խնդիրն այն է, որ Բանգկոկը շատ մեծ քաղաք է` գուցե մեգապոլիսներից ամենամեծերից, ու հենց այդ պատճառով շատ բաներ չես հասցնում անել:

Իզայի ու ընտանիքի ընթրիքներն ու երեկոները անցնում են  հեռուստացույցի առաջ, իսկ շաբաթավերջին ընտանիքով մեկնում են ծով, որ  Բանգկոկից մեկ ժամ հեռավորության վրա է և Պոլն ու Մինան   էլ անունը դրել են Սևան:

Այս տարի Իզան, Էմիլը, Պոլն ու Մինան նախատեսում են այցելել Միլան, որտեղ էլ գտնվում է նրանց երկրորդ բնակարանը:

Իսկ Բանգկոկի հատուկենտ հայկական օջախներից ամենահայտնի ընտանիքի ֆոտոշարքը` ստորև:

72157633237544127

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին