▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրա տեսահոլովակը տեսնելով` զարմացա». Երգիչ Նորոյի արձագանքը «Ո՞վ` ումից» հրապարակմանը

ASEKOSE.am-ը երեկ ներկայացրել էր երկու տեսահոլովակ, որոնք համեմատելով` նմանություններն ակնհայտ երևում են: Առաջին տեսահոլովակը երգիչ Նորոյինն է, մյուսը` ռումինացի երգիչ  CERCEL-ինը: Այստեղից հարց էր առաջացել, թե ով ում է կրկնօրինակել:

Երգիչ Նորոն արձագանքել է մեր հրապարակմանը և պարզաբանումներ ներկայացրել:

«2008 թվականին այս երգը ես նվեր եմ ստացել Մանե Հակոբյանից: Դրա հիման վրա տեսահոլովակը նկարահանել եմ ԱՄՆ-ում` 2012 թվականին, իսկ իրենք իրենց տեսահոլովակը նկարահանել են ամիսներ առաջ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  երգիչը:

Նա նաև նշեց, որ CERCEL-ի տեսահոլովակին ծանոթացել է մեկ ամիս առաջ: «Ընկերներս ուղարկեցին նրա տեսահոլովակը, զարմացա, որ նա երգում է նույն երգը»,- պատմեց Նորոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին