Արդյոք երգիչ Մհերի անձնական կյանքում փոփոխության մասին շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: esyes.am-ն է փորձել պարզել, Մհերն էլ ծիծաղելով հաստատել է լուրի իսկությունը: «Այո՛, ճիշտ է, իմ ու Լուսինեի միջև ինչ-որ բան կա. արդեն երեք ամիս է հանդիպում ենք: Ավելին ասել այս պահին չեմ կարող. հազիվ բախտս բացվել է, չեմ ուզում աչքով տան»,- ասել է «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ դարձած Մհերը:
Երգչի ընտրյալը 28-ամյա երգչուհի Լուսինե Շմավոնյանն է, ով նախկինում «Դիվա» ռուսական խմբի մեներգչուհին է եղել:
Ի դեպ, Մհերն ու սիրելին` Լուսինեն, առաջիկայում պատրաստվում են զուգերգով հանդես գալ: