▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Թովմասյանը նշանադրվել է

«Վիցե միսս Եվրոպա 2005»  Լուսինե Թովմասյանի սիրտն այլևս զբաղված է: Ավելին, գեղեցկուհին վերջերս նշանվել է. այս մասին հայտնում է esyes.am-ը:

Լուսինեի ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ նա ծանոթացել է Ծաղկաձորում` դահուկասահքի ժամանակ: «Ծաղկաձորում սարի վրա դահուկով սահելիս ենք հանդիպել: Ես էլ, ինքն էլ, սիրում ենք դահուկով սահել. իհարկե, ինքն ավելի լավ է սահում»,- ասել է Լուսինեն և ավելացրել, որ ընտրյալն աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը:

Լուսինեի խոսքով` սիրելիից ամուսնության առաջարկություն ստացել է հենց առաջին հանդիպման ժամանակ, երբ հանդիպել են երևանյան ռեստորաններից մեկում: «Ասեմ, որ այդ մասին ոչինչ չգիտեի: Ամեն բան շատ յուրահատուկ և ռոմանտիկ էր կազմակերպված: Այդ օրն անհնարին է մոռանալ, որովհետև ինձ համար չսպասված էր, իսկ իր կողմից ամեն բան հաշվարկված ու պատրաստված էր՝ թե՛ երաժշտությունը, թե՛ վայրը»,- ավելացրել է Լուսինեն:

Առաջարկությունից հետո` ապրիլի 13-ին, երևանյան հայտնի ակումբներից մեկում  զույգը ոչ ավանդական նշանադրություն է արել՝ մտերիմ մարդկանց նեղ շրջանակով:

Այժմ Լուսինեն և ընտրյալն ԱՄՆ-ում են և վայելում են իրենց հանգիստը, իսկ հարսանիքը ծրագրում են ամռանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին