Շաբաթ օրը կայացած «Տաշիր» մրցանակաբաշխությունից հետո երգչուհի Շուշան Պետրոսյանը կարծիք էր հայտնել, որ համամիտ չէ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողի տիտղոսը Սիրուշոյին շնորհելու որոշման հետ, քանի որ տարվա ընթացքում շատ լավ է աշխատել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Քրիստինե Պեպելյանը մի քանի մենահամերգ է ունեցել: Դրանից հետո Մենուա Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կարծիք հայտնելով, որ Շուշան Պետրոսյանը Սիրուշոյի մասին այդպես է արտահայտվել, քանի որ Սիրուշոն Քոչարյանի հարսն է, և Շուշան Պետրոսյանն էլ երկու անգամ չի ընտրել Ռոբերտ Քոչարյանին:Սրան անդրադարձել է Շուշան Պետրոսյանի ամուսինը` Արման Հարությունյանը` խնդրելով, որ եթե քննարկում է կազմակերպվում, ապա այն պետք է հիմնել ոչ թե ենթադրությունենրի, այլ Շուշան Պետրոսյանի արտահայտած մտքերի վրա:
Ինչևէ, Արման Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև` հույսով, որ համացանցային այս հակամարտությունն ի վերջո բարի ավարտ կունենա. «Մենուա, քաղաքակրթության վերաբերյալ, կարծում եմ, պետք է վերանայես գիտելիքներդ: Քեզ զանգահարել եմ այն բանի համար, որ իբրև ընկերներ ենք, և դու տպում ես նյութ, որը չի համապատասխանում իրականությանը և խնդրել եմ՝ հանես մի պատճառով, որովհետև մեկնաբանությունները ոչ պակաս անբարոյականություններ են եղել, ինչպես միշտ ասել ես՝ բրատ, ես տեղյակ չեմ, հիմա կճշտեմ և այլն... Ինչ վերաբերում է կարծիքին, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, բայց կարծիք հայտնում են կոնկրետ գործողության դեպքում և ոչ տրամաբանության, որը արել ես դու: Դու չես, որ պետք է ասես՝ ինչպես վերաբերվեմ կնոջս աշխատանքին, և ինչ պետք է անի կինս: Միգուցե սխալվել եմ Քոչարյանին իր չընտրելու հարցում, միգուցե, դրանով որևէ մեկին չեմ նեղացրել, ում էլ ընտրի՝ իր գործն է, նույնիսկ իմ գործը չէ, սա խոսելու թեմա չէ: Ինքս քաղաքակիրթ մարդ եմ, երկար տարիներ աշխատել եմ իրավապահ մարմնում, կարծես քեզանից էլ լավ գիտեմ հարցերի մոտեցման ձևը: Ծեծից վախենում ես, թե չէ և թե ինչ արձագանք ես տալիս ապտակին )))))) դա էլ գիտեմ: Մենուա, փոքրիկ քաղաքում ենք ապրում )))))
Մենուա, այլևս կնոջս վերաբերող տեսակետներդ կարտահայտես սոցիալական ցանցերից դուրս, այն բանի համար, երբ դու չես տիրապետում իրական ինֆորմացիային և առիթ ու պայման ես ստեղծում ինչ-որ մարդկանց համար չարախոսելու, իմացիր՝ դա ինձ դուր չի գալիս, և դա ես անպատիժ չեմ թողնի... Ընդունիր, ինչպես ուզում ես...»: