▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լայանայի և նրա ամուսնու «Հրաշք կուպոն»-ը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Երգչուհի Լայանայի երգարվեստում մի քիչ ավելի հանդարտ շրջան է, ընտանիքում համալրում առայժմ չի սպասվում, փոխարենը նրա և ամուսնու համատեղ բիզնեսում աշխույժ, առցանց իրարանցում է:

Երգչուհի Լայանան երգարվեստում իր գործունեության ակտիվությունը  կապել է ԳՈՀԱՐ երաժշտախմբի հետ: Մոտակա ժամանակահատվածում  համերգային նորություններ չունի, փոխարենը նա հիմա իր ամուսնու՝ Ռոլանդի հետ մասնակցում է «Հրաշք կուպոն»-ի՝ hrashq.am -ի  կայացման աշխատանքներին:

«Հրաշք կուպոն» ի  գործունեության  մեկնարկը տրվեց հունիսի սկզբին,  երեխաների միջազգային օրվան նվիրված  «Հրաշք մանուկ » ակցիայով: Հայտարարված մանկական լուսանկարների մրցույթում հաղթած գյումրեցի փոքրիկ Սոֆիին, երգչուհին անձամբ դիմավորեց, ներկայացրեց անակնկալներն ու  նրան հանձնեց նախատեսված նվերները:

Երգչուհին նշել է, որ այս բիզնեսի գաղափարը ամուսնու մորաքրոջն է պատկանում , ով էլ այժմ որպես բիզնեսի գործադիր տնօրեն աշխատում է նրանց հետ:

Asekose.am-ի հետ զրույցում «Հրաշք կուպոն»-ի  գործադիր տնօրեն Սյուզաննա Դոշոյանը նշել է, որ երգչուհին անձամբ է  ծանոթանում  կայքում ներկայացվող  ծառայությունների որակին.

«Օրինակ մենք նոր ակցիա ունենք  «Հրաշք կուպոն»-ում, որտեղ նվերի տեսքով երկու ընթրիք է նախատեսված: Լայանան անձամբ  եղել է   Amigo լատինաամերիկյան ակումբում, ծանոթացել նրանց խոհանոցին, China House ռեստորանում համտեսել է չինական կերակուրներ, որից հետո միայն  դարձել ենք գործընկեր և կայքում  տեղ են գտել մատուցված ծառայությունները:

Իսկ ակցիան  հունիսի 20-ից մինչ հուլիսի 21 - ն ընկած ժամանակահատվածում գնված կուպոնները խաղարկություն է իրենից ներկայացնում : Առցանց խաղարկությունը կամփոփվի հուլիսի 21-ին ժամը 13:00 ին : Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել  hrashq.am կայքում , եթե դեռ գրանցված չեք, և գնել ցանկացած կուպոն: Խաղարկության արդյունքում ընտրվելու են 3 հաղթողներ. 

1 - ին տեղը նվեր կստանա iPhone 5 

2 - րդ տեղ՝ ընթրիք կամ ճաշ Amigo լատինաամերիկյան ակումբում

3 - րդ տեղ՝ ընթրիք կամ ճաշ China House ռեստորանում

Ցանկացողները կարող են առցանց հետևել, թե ինչպես է ծրագիրը պատահականության սկզբունքով ընտրելու հաղթողներին: Մրցանակներն իհարկե  կհանձնի երգչուհի Լայանան»,-տեղեկացրել է «Հրաշք կուպոն» ի  գործադիր տնօրենը:

Երգչուհին էլ իր հերթին  նշել է, որ նա ոչ միայն իրենց գործընկերների ընթրիքներն է փոձում, այլ օգտվում է իրենց գործընկերների ներկայացրած ծառայություններից. մասնավորապես «Լիկա ստուդիո» սրահ է այցելում մերսման  համար, դիմահարդարման համար այցելում  է «Մանյա» գեղեցկության սրահ՝ ծանոթանալով նաև  նրանց մյուս ծառայություններին: 

«Հաճախորդի կարծիքն ու բավարարվածությունը շատ կարևոր է կայքի համար և  մենք անհատապես  աշխատում ենք հաճախորդների հետ » ,- նշել է երգչուհին:

Լայանան անձամբ ծանոթանում է  նաև  հաճախորդների կողմից ստացված արձագանքներին և դրանք հաշվի առնելով աշխատակազմի հետ միասին պատրաստում և  հանրությանն են ներկայացնում  նորանոր, յուրահատուկ առաջարկներ ու ակցիաներ hrashq.am կայքում և կայքի ֆեյսբուքյան էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին