Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Չեզոք գոտի» ֆիլմի պրեմիերան: «Գոյ» էքսպերիմենտալ թատրոնի դերասանուհի Աննա Հարությունյանը, ով նաև «Չեզոք գոտի» ֆիմի դերակատարներից է, ASEKOSE.am-ի թղթակցին տեկեկացրեց, որ այսօր առավոտյան դիմել է դատարան՝ պահանջելու վերականգնել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի կողմից խախտված իր հեղինակային իրավուքները, քանի որ իր մարմնավորած կերպարի ձայնային հնչյունավորումը կատարվել է մեկ այլ անձի կողմից` առանց դերասանուհու համաձայնությունը ստանալու: Դերասանուհին տեղեկացրեց, որ ամեն կերպ հետևողական է լինելու իր հեղինակային իրավունքները` վերականգնելու հարցում: