▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի օլիգարխի կնոջ կողմից հայ երգչին բնակարան նվիրելու մասին. պարզաբանում է պրոդյուսերը

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, թե իբր   տեսահոլովակի շնորհանդեսից  մեկ օր անց երգիչը ոմն մեծահարուստ տիկնոջից, ով հայտնի օլիգարխներից մեկի կինն է, բնակարան է նվեր  ստացել  Երևանում:  Ըստ լուրերի` իբր այդ կինը հաճախ է Գևորգին թանկարժեք նվերներ մատուցում:

Սամվել Ղազարյանի խոսքով` Գևորգը ինքն է բնակարան գնել: Բացի դրանից` երգիչը չունի այնպիսի երկրպագու, ով թանկարժեք նվերներ է մատուցում: Պրոդյուսերի հավաստմամբ` Գևորգի համար ընտանեկան երջանկությունն առավել  կարևոր է, քան ցանկացած նվեր: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին