▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես». Ռոլանդին սպառնացե՞լ են

Asekose.am-ի  տեղեկություններով , «Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:

Լուրը  ճշտելու նպատակով  Asekose.am-ի  թղթակիցը կապվել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով չի ցանկացել խոսել այս թեմայով, պարզապես ասել է, որ իրեն`  բնիկ երևանցուն ու Երևանը անկեղծ սիրողին, ոչ ոք չի կարող վախեցնել` մանավանդ Երևանի համար ասվածի ու երգածի համար:

Հիշեցնենք, որ «Երևան» երգի խոսքերը քննադատություն էին մայրաքաղաքում վերջին տարիներին կատարվողին, իսկ տողերից մեկում նշվում ` Ինչ-որ մեկը քեզ տիրացել է, բաժանել ընտանիքի մեջ...

Ռոլանդ Գասպարյանն ավելի վաղ` Asekose.am-ի հետ զրույցում, նշել էր, որ  «Երևանին զայրացրել է այն, որ իրենց կարճ խելքով ոմանք իբր քաղաքը փոխել են դեպի լավը, դեպի նորը, էլիտարը...բայց Երևանը դա չէ:  Այն, ինչ մեր պապերը, ծնողները և մենք ենք տեսել` չկա: Դա Երևանին շատ է զայրացրել: Եվ, կարծես անեծք կա Երևանի այս վիճակի համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին