▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսանք, որ մեր երգարվեստն առաջընթաց կունենա.Նադեժդա Սարգսյան

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ բլից-հարցազրույցի ժամանակ խոսել է երգարվեստի, իր մասին լսած ասեկոսեների և մի շարք այլ հարցերի մասին:

Ասում են` առանց երգի կյանքը սխալմունք կլիներ... 

-Ասում եմ այնպես, ինչպես ասում են:


Երբվանի՞ց եք մուտք գործել երգարվեստ: Դա պատահական ստացվեց, թե՞ վաղ հասակից ձգտում էիք դառնալ երգչուհի:

-Պատահականություններ չեն լինում, քանի որ ընտանիքում երգի հետ կապ ունեցող անձիք կային:

Մեր երգարվեստում ի՞նչն է այսօր պակասում:

-Պրոֆեսիոնալիզմը, անհատականությունը:

Կգա՞ ժամանակ, երբ մենք կարող ենք ասել, որ իսկական երգարվեստ ունենք:

Իհարկե կգա, բոլորս էլ այդ հույսով ենք ապրում:

Երևբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ քաղաքական ոլորտում:

-Չեմ  պատկերացնում, քանի որ 1998 թվականին Աժ պատգամավոր եմ եղել:

Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:

-Լավ ընտանիք, սիրած աշխատանք, առողջություն:

Կա՞ մի բան, որ միշտ պետք է  լինի Ձեր տանը:

- Հաց ու պանիր:

Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:

-Ոչ մեկն էլ չի զարմացրել, քանի որ բոլորն էլ զվարճացրել են:

Ո՞րն է եղել Ձեր տանը հնչած ամենաուրախ լուրը:

-Աղջկաս` Էմմիի ծնունդը:

Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:

-Համբերություն, հույս: Նրա համար, որ մեր երգարվեստը կունենա առաջընթաց և նրանք հաճույքով համերգասրահներ կայցելեն:

 

Բլից հարցազրույցը` Երվանդ Մարեյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին