▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի երկրպագուները երգչուհու համար կատարել են նրա հիթային երգերը

Գաղտնիք չէ, որ Սիրուշոյի երկրպագուները շատ հաճախ հաճելի անակնկալներ են մատուցում սիրված երգչուհուն: Եվ ահա այսօր հայ-ռուսական սլավոնական համալսարանում Սիրուշոյի երկրպագուները յուրահատուկ միջոցառում են կազմակերպել, որին ներկա է եղել նաև սիրված երգչուհին: Asekose.am-ի թղթակիցը նշում է, որ երկրպագուները հաճելի անակնկալ են մատուցել Սիրուշոյին` ներկայացնելով երգչուհու երգերի կատարումները. բոլոր երգերը կատարվել են կենդանի հնչողությամբ:

Հիշեցնենք, որ երգչուհին այսօրվա միջոցառման մասին ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր արել.

«Իմացա, որ երկրպագուներս միջոցառում են կազմակերպում ինձ նվիրված և ցանկանում են, որ ներկա գտնվեմ.քանի որ ուզում էի խուսափել ինձ վրա ավելորդ ուշադրությունից, ասացի, որ չեմ մասնակցի, որից հետո նրանք պատրաստեցին այս տեանյութը, որն ինձ աննկարագրելի հուզեց: Սա ավելին է քան անակնկալը,սա աշխատանքիս լավագույն գնահատականներից է: Կան երկրպագուներ և կան ԻՄ երկրպագուները` խելացի,շնորհալի,ստեղծագործ և նվիրված: Իմ ճանապարհի լավագույն ընկերները»:

Տեսանյութն` 1in.am-ի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին