▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հասել եմ իմ ուզածին, արդեն կմտածեմ ընտանիք կազմելու,երեխաների մասին». Լիկա Մեսրոպյան

ArmStar.am-ը գրում է,որ երեկ դերասանուհի Լիկա Մեսրոպյանի ծննդյան օրն էր.

«Այսօր առավոտվանից օրս շատ խոստումնալից է սկսվել: Շատ շնորհավորանքներ եմ ստացել, շատ զանգեր: Հիմա մի փոքր զբաղված եմ գործերով: Դեռ չգիտեմ, թե ինչ անակնկալ է ինձ սպասվում երեկոյան, բայց, որ մի բան սպասվում է դա հաստատ է»,- ծիծաղելով ասաց Լիկան:

 Լիկան այն կանանց շարքից է, ով չցանկացավ բարձրաձայնել իր տարիքը, փոխարենը, խոսեց ծննդյան օրվա երազանքների մասին, որը սովորաբար պահում են ծննդյան տորթի և վառվող մոմի շուրջ. «Յուրաքանչյուր տարի ինչ-որ երազանք պահում եմ, ու երբ հավատում ես, որ այն կկատարվի, այն իրականանում է: Ինձ մոտ այդպես է: Կլինի Նոր տարի, կլինի ծննդյան տոն, թե սովորական մի օր, երբ որևէ երազանք եմ պահում, ձգտում ու հասնում եմ դրան: Ես շատ գոհ եմ իմ ապրած կյանքից: Ամեն ինչ ինձ մոտ հարթ է անցել: Ինքս բնավորությամբ թեթև մարդ եմ ու իմ կյանքում էլ ամեն բան թեթև է ստացվում: Իսկ ապագայում պլանավորում եմ այն, ինչ բոլոր կանայք: Բավական է ինչքան աշխատեցի, հասել եմ իմ ուզածին, արդեն կմտածեմ ընտանիք կազմելու, երեխաների մասին»,- ժպիտով և ուրախությամբ պատասխանեց հոբելյար Լիկա Մեսրոպյանը:

Առավել մանրամասն՝այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին