Ռուսական MTV.ru կայքը գրում է, որ ամերիկյան MTV մրցանակաբաշխության աստղ Լեդի Գագան հարցազրույցներից մեկում նշել է, որ լրագրողներն ու բլոգեները իրենց առջև նպատակ են դրել կործանելու իրեն:
-Երբեմն ինձ թվում է, որ քննադատները ի սրտե զարմանում են, երբ իրենց հարձակումները ինձ չեն թուլացնում: Նրանք հաճույք են ստանում այն մտքից, որ իրենց քննադատությունները հասնում են հենց նշանակետին,- ասել է երգչուհին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Գագայի խոսքերով, ամեն նոր երգի և ձայնասկավառակի թողարկվելուն պես, հնչում են կարծիքներ, որ «երգչուհին առաջվանը չէ», «նա թուլացել է» և նման բաներ:
-Ինձ թվում է, ես բոլորին արդեն ամեն ինչ ապացուցել եմ: Այլևս ոչ ոքի ոչինչ պետք չէ ապացուցել,- ասել Լեդի Գագան: