▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«А-Студио»-ի ճանաչված մեներգչուհու հարսանիքը՝ 2013-ի Ռուսաստանի ամենամեծ պսակադրությունը

Heart.ru-ն գրում է,որ «А-Студио»-ի 26-ամյա մեներգչուհի Քեթի Թոփուրիան սեպտեմբերի 7-ին պաշտոնականացրել է 42-ամյա բանկիր Լեւ Գեխմանի հետ հարաբերությունները: Զույգը հանդիպում է ավելի քան 3 տարի եւ վերջապես որոշել է ամուսնանալ:

Քաղաքացիական արարողությանը մասնակցել է միայն 10 հոգի: Ստորագրելով փաստաթղթերը՝ երիտասարդները երկինք աղավնիներ են բաց թողել:

Արարողության երկրորդ մասը կայանալու է սեպտեմբերի 9-ին:Այն կլինի 2013 թվականի ամենամեծ հարսանիքը: Քեթիի համար այն կրկնակի տոն է լինելու. այդ օրը երգչուհու ծննդյան 27-րդ տարեդարձն է:

Առավել մանրամասն՝այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին