▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողը հարվածել է դերասանուհի Նիկոլ Քիդմանին

7days.ru-ն գրել է, որ լուսանկարիչները դերասանուհի Նիկոլ Քիդմանին բռնացրել են ոչ այդքան հաճելի իրավիճակում: Սեպտեմբերի 12-ին նորաձևության ցուցադրությունից հյուրանոց վերադառնալիս հեծանիվով նրան է հարվածել մի լուսանկարիչ: Դերասանուհին կորցնելով հավասարակշռությունը` ընկել է գետնին և վնասել ծունկը: Դերասանուհուն անմիջապես հասցրել են հյուրանոցի շտապ օգնության  բաժին:

Ասում են՝ դերասանուհին ցանկանում է լուսանկարչին դատի տալ: Այնուամենայնիվ, հոլիվուդյան դերասանուհու զայրույթից բացի, նրան նաև տուգանք է սպառնում. Նյու Յորքում արգելվում է հեծանիվ քշել մայթին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին