armstar.am-ը, գրելով, որ Արամեի և Աննա Թովմասյանի այդքան սպասված ամուսնությունն արդեն իրականություն է, հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ հրապարակվել էր բամբասանք` իբրև Աննան ու Արամեն բաժանվել են և Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանից հետաքրքրվել է միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են այդ սուտ բամբասանքը տարածողին գտնելու և պատժելու ուղղությամբ. -Մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք գտնել այդ նյութը տպագրողին: Խնդիրն ամենևին նրանում չէ, որ Արամեի անվան շուրջ բամբասանքներ են պտտվում: Ասեկոսեներ կարող են հնչել տարբեր տեսակի: Սա նորմալ է, բայց երբ սրբությունը կորցրած դիպչում են անձնական, շատ նուրբ ու դժբախտ դեպքերի, այդ հիմարներին պետք է պատժել,-ասել է Արտյոմ Հակոբյանը:
Արամեի և Աննայի ամուսնությունը գրանցվել է ՔԱԳԿ-ում:
-Քանի որ Արամեի հայրը մահացել էր, մենք որոշեցինք զույգի զագսավորումից աղմուկ չբարձրացնել : Իսկ զագսավորումը տեղի ունեցավ այդ ժամանակ, քանի որ, ինչպես գիտենք, քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոն նախապես են դիմում,-նշել է Արտյոմ Հակոբյանը:
Առավել մանրամասն` այստեղ