Ալլա Պուգաչովան և Մակսիմ Գալկինը այդքան էլ չեն սիրում խոսել երեխաներից, սակայն օրերս նրանք խոստովանել են իրենց ծրագրերի մասին:
-Այո, ես երեխա եմ ուզում: Մեզ առաջարկել են կին-դոնոր: Ես ամեն վայրկյան մտածում եմ, որ միգուցե արժե գնալ այդ քայլին, ի վերջո նրա գեները մերն են լինելու: Ասում են, որ Իտալիայում ֆանտաստիկ բժշկական կենտրոն կա, այդ թվում նաև Իսրայելում,- ասել է Ալլա Պուգաչովան:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ քննարկվում էին Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի բաժանության մասին խոսակցությունները: Սակայն հենց ինքը` երգչուհին, հերքել էր այդ բամբասանքները: