Կայացել է ամերիկաբնակ հայ երգիչ Նորո Կիրակոսյանի` Նորոյի «Մի անուն» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Երգիչն Asekose.am-ին տեղեկացրեց, որ ձայնասկավառակի ձեռք բերման հետ կապված բոլոր տեղեկություններին հնարավոր է ծանոթանալ Noro.am կայքում. ձայնասկավառակը հասանելի էITunes-ում և AmaZon-ում:
Ավելի վաղը Նորոն ներկայացրել էր «Մի անուն» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի հետ կապված մեկ այլ պատմություն առնչվում էր ռումինացի պատանի երգիչ Իոնութ Չերչելին, ով գողացել էր Նորոյի երգն ու գրեթե կրկնել նաև տեսահոլովակը:
3 տարի առաջ Նորոն հանուն սիրո լքեց Հայաստանը և այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում. նրա և Արմինայի պսակադրությունը տեղի է ունեցել Գլենդելի «Սուրբ Կարապետ» եկեղեցում: