Երկար տարիներ ֆրանսիայում բնակվող երգիչ, մեր հայրենակից Սուրեն Դավթյանը այս անգամ ներկայացավ զույգերգով՝ հույն շատ հայտնի երգչուհի Մարիաննա Գևրգիադուի հետ։ Նրանք միասին կատարեցին «Քիչ է, քիչ է» երգը, որը Մարինան կատարեց հունարեն, իսկ Սուրենը` հայերեն. երգի մանրամասները պարզելու համար Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Սուրեն Դավթյանի հետ։
-Ե՞րբ եք սկսել Ձեր ստեղծագործական ուղղին:
-Իմ ստեղծագործական ուղղին սիրողականից դեպի պրոֆեսոնալ աստիճանի արդեն յոթ տարի է։ Նախ ասեմ, որ ես հաճախել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց, այնուհետև վոկալի պրոֆեսոնալ դասեր եմ առել մի քանի պրոֆեսոնալ մասնագետների մոտ, բայց սերը դեպի երաժշտություն հայրիկիցս եմ ժառանգել։ Հայրս՝ Գրիշա Դավթյանն է ով հանրությանը ավելի հայտնի Քիշո անվամբ։
-Ո՞ր ժանրերում եք ստեղծագործում:
-Ես հիմնականում հանդես եմ գալիս երևանյան ֆոլկ և ժողովրդական ժանրերում։
-Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր և Մարիաննա Գևրգիադուի «Քիչ է, քիչ է» երգը:
«Քիչ է, քիչ է» երգի հեղինակը հանդիսանում է Արա Հովհաննիսյանը, երբ վերջինս այն ինձ ուղարկեց, ես լսելով երգը միանգամից հասկացա, որ այն գեղեցիկ կլինի, եթե զուգերգի տեսքով այն ներկայացնեմ հանրությանը։ Եվս մի քանի անգամ երգը լսելուց հետո արդեն հասկացա, որ օտար լեզվով միգուցե այն լինի, մասնավորապես հունարեն։ Կարծիքիս հետ կիսվեցի նաև մի քանի իմ երաժիշտ ընկերների հետ Հայաստանում ստեղծագործող երաժիշտներ Արթուրին ու Բինային, ովքեր ի դեպ այս երգի գործիքավորման հեղինակն են ու նրանց խորհրդով դիմեցինք արդեն Հունաստանում բնակվող, ինչպես նաև հույն երգիչների հետ համագործակցող իմ երաժիշտ ընկերներից՝ Կարեն Գևորգյանին ու նրա միջոցով էլ ծանոթացա Մարիաննայի հետ։ Ասեմ նաև, որ Մարիաննային նույնպես գաղափարն ու երգը դուր եկավ և նա միանգամից տվեց իր համաձայնությունը միասին զուգերգով հանդես գալու։ Ի դեպ ասեմ նաև, որ երգի բառերի հունարեն տարբերակը գրեց Դավիթ Աթոյանը ով նույնպես բնակվում է Հունաստանում։
-Ու՞մ կողմից եղավ առաջարկը:
-Առաջարկը բնականաբար իմ կողմից եղավ ինչպես արդեն ասեցի, իսկ Մարիաննան էլ միանգամից համաձայնությունը իր տվեց ինչի համար շնորհակալ եմ նրանից։
-Հայկական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների հետ դուետներով հանդես գալու հեռանկարներ տեսնու՞մ եք:
Այո ունեմ հետաքրքիր գաղափարներ որոնք կարծում եմ կյանքի կկոչվեն արդեն գարնանը։
-Հայաստանում գործունեությունը շարունակելու ցանկություն կա՞,եթե ոչ.ինչու՞:
-Ես շատ որախ կլինեմ, եթե իմ երգերը սիրվեն նաև Հայաստանում և ես իմ ստեղծագործական գործունեությունը շարունակեմ նաև իմ հայրենիքում, քանի որ կյանքս այնպես է դասավորվել, որ ես երկար տարիներ բնակվում եմ Ֆրանսիայում, բայց ցանկությունս մեծ է, որ մշտական բնակություն հաստատեմ իմ հայրենիքում և այդտեղ շարունակեմ իմ դործունեությունը։
Հարցազրույցը`
Սաթիկ Խաչատրյանի
Անահիտ Հարությունյանի