▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայում տեղի է ունեցել Արմոյի հարսանիքը

Esem.am-ը գրել է, որ երգիչ Արմոն վերջերս ամուսնացել է:

Արմոն Անիին գտել է ֆեյսբուքով ու հավանել նրան: «Ժամանակին բավականին ակտիվ էի ֆեյսբուքում: Սկսեցի գրել նրան, սակայն երկար ժամանակ նա չէր պատասխանում իմ նամակներին: Նրա հետ խոսելն ինձ համար սկզբունքի հարց էր դարձել, քանի որ անընդհատ գրում էի, իսկ նա համառորեն չէր պատասխանում»,-նշել է երգիչը, ով սկզբնական շրջանում սոցիալական ցանցով է շփվել սիրելիի հետ: -Որոշ ժամանակ անց` ապրիլին, նրան տեսնելու ու սիրո խոստովանություն անելու համար մեկնեցի Ֆրանսիա, և մենք միասին Հայաստան եկանք: Այնուհետև Անին դարձյալ մեկնեց, որովհետև պետք է քննություններ հանձներ»: Որոշ ժամանակ անց սիրելին կրկին Հայաստան է եկել ու իրենք սկսել են միասին ապրել. «Անիի ծնողները ևս Հայաստան եկան ու ընտանիքներով նշեցինք մեր միությունը»: Անդրադառնալով հարսանիքին` Արմոն նշել է, որ չեն ցանկացել հայկական ավանդական հարսանիք անել. «Պետք է փոքր մի բան կազմակերպեինք ու մտածեցինք, որ գուցե շատերը նեղանան: Որոշեցինք մեղրամիսն ու հարսանիքը համատեղել և 7 օրով մեկնել Դուբայ, որտեղ էլ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ մեր հարսանիքը»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին