Մոտ օրերս երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանը կներկայացնի նոր` «Երևան» երգի տեսահոլովակը: Asekose.am-ի թղթակիցը խոսեց Րաֆֆիի հետ պարզելու համար, թե ինչպես է ծնվել մայրաքաղաքի մասին երգն ու տեսահոլովակը:
«Մայրաքաղաքի 2795 ամյակի կապակցությամբ որոշեցի մի գեղեցիկ նվեր մատուցել համայն հայության Երևանցիներին: Կարծում եմ, որ երգը կհուզի շատերին, թե՛ Երևանում բնակվող,թե՛ աշխարհում սփռված Երևանցիներին: Այն, բարի հուշերի, կարոտի և մտորման երգ է»:
Աշոտ Ղազարյան, Արսեն Սաֆարյան, Դավիթ Ամալյան և Րաֆֆի Ալթունյան, ահա այս քառյակի յուրօրինակ կատարման արդյունքում մեր քաղաքամայրը ունեցավ ևս մեկ գեղեցիկ հուզաշատ և իր տարիքի խորհրդավորությանը արժանի երգ, որի լիարժեք տարբերակը կվայելենք առաջիկայում: Տեսահոլովակի ռեժիսորն է Հրաչյա Մեսրոպյանը, ով Asekose.am-ի հետ զրույցում նշեց.
«Խնդիր ունեինք նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որը յուրաքանչյուրիս սրտում մի փոքր հուզմունք կառաջացնի և կարծում եմ մեր մոտ ստացվեց: Առաջին հերթին դա գեղեցիկ երգի շնորհիվ էր, որը առաջին իսկ հնչյուններից սիրեցին երգիչներն ու տեսահոլովակում նկարահանված բոլոր դերասանները: Շատ կարևոր է,երբ նկարահանվող դերասանի կամ երգչի դեմքին տեսնում ես իրական էմոցիա, հուզմունք, ժպիտ, այլ ոչ թե խաղ»:«Արի պահենք ընկեր, հին շունչն ու երգը մեր»:Այս տողերով է սկսվում երգը կարծում եմ ավելին ասելու կարիք չկա:
Ձեզ ենք ներկայացնում «Երևան» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի թրեյլերը: