▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը պատմել է իր ընտրյալի մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Esem.am -ը գրել է, 25-ամյա  Սյուզի Մելիքյանի ընտրյալը 26-ամյա Գարիկն է, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Երգչուհին նշել է, որ արդեն մեկ տարի է, ինչ նրանք ընկերություն են անում, իսկ ապրիլի 20-ին նշանվել են: Դրանից առաջ Գարիկը մոտ երկու տարի հետևել է Սյուզիին:

«Սիրելիս շատ վաղուց գաղտնի հետևել է ինձ, այնպես, որ չեմ նկատել: Իմ մասին ամեն ինչ իմացել է` ուր եմ գնում, ինչ եմ անում, ում հետ եմ շփվում: Չգիտես ինչու, մոտ մեկ-երկու տարի հետևել է: Երևի ցանկացել է հեռվից լավ ճանաչել:) Մի անգամ պատահաբար նույն ինքնաթիռով մեկնել ենք արտերկիր: Ինքն ինձ տեսել է, ես իրեն էլի չեմ նկատել: Մի միջոցառման ժամանակ մեզ ծանոթացրեցին, ինչից հետո երկար ժամանակ միմյանց գրում էինք համացանցով: Այդ ժամանակ ես չէի ուզում, որ որևէ մեկը մոտենար ինձ ու չէի պատկերացնում, որ հնարավոր է` ցանկանամ ամուսնանալ: Երգին էի տրվել, ինձ մոտ ամեն ինչ գործնական էր: Երկար ժամանակ դուրս չէի գալիս նրա հետ. հեռախոսով էինք շփվում: Մի անգամ դրսում պատահաբար տեսանք իրար, սուրճի հրավիրեց, չհամաձայնեցի… Էլի խոսեցինք հեռախոսով, հետո նոր համաձայնեցի:)»,- պատմել է Սյուզին և հավելել, որ սիրելին իրեն հոգեպես հասցրել է այն հոգեվիճակին, որ ամուսնանալու ցանկություն ունենա:

Հիշեցնենք, որ զույգն այսօր միմյանց հավերժ սիրելու երդում կտա, ինչից հետո մոտ  հինգ հարյուր հյուրերի հետ խնջույքը կշարունակվի երևանյան ռեստորաններից մեկում:

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին