Սիրուշոյի և հույն երգիչ Սակիս Ռուվասը հանդես են գալու համատեղ երգով, որի անունն է «See»: Երգչուհին eurovision.tv կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Հայերն ու հույները շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու բարկանում ենք, բայց լավ ուրախանալ էլ գիտենք: Հույներն ու հայերը աշխարհի ամենահին ազգերից են: Մեր երկրների ընկերությունը երկար պատմություն ունի, որն էլ եւս մեկ անգամ կդրոշմենք մեր երգով»:
Եչգչուհու խոսքերով իրենց նպատակը լավ տրամադրություն փոխանցելն է հադիսատեսին: