Սկանդալային Քսենիա Սոբչակը չի հրաժարվել ռուսական այն երեկույթից, որին պետք է մասնակցեր Վերա Բրեժնեւայի հետ: Սակայն «Хочу в ВИА Гру» շոուի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Վերան չի կարողացել գնալ: Երեկոն տեղի էր ունենալու Եգիպտոսում: Սակայն Քսենիային Վերա Բրեժնևայի փաոխարեն ընկերակցել է 28-ամյա ռեփեր Ջիհանը: Քսենիան չի տխրել նման ընկերակցությունից, այլ որոշել է օգտվել առիթից, երբ իր ամուսինը զբաղված է, իսկ ռեփերի կինը՝ հեռու: Քսենիան Ջիհանի հետ ուղեւորվել է բաղնիք և սոցիալական ցանցերից մեկում լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Քանի որ Վերա Բրեժնեւան չեկավ, աշխատանքից առաջ ստիպված եղա բաղնիք գնալ ռեփեր Ջիհանի հետ: Ամուսինս կների»:
Սակայն րոպեներ անց, Քսենիան, այնուամենայնիվ, ջնջել է լուսանկարը: