▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանը իր առաջիկա ծրագրերի, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու և Մովսես Երեմյանից բաժանվելու որոշման մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝


Esem.am-ը գրել է, որ սերիալային   դերասանուհի Անի Երանյանը տևական

 դադարից հետո շուտով կրկին էկրաններին է լինելու, սակայն Անին իր 

համար մեկ այլ զբաղմունք էլ է գտել. Դերասանուհին այսուհետև նաև

բիզնես լեդի է :

Տևական ժամանակ է` չես խաղում հեռուստասերիալներում: Ի՞նչ տվեց քեզ

  այս դադարը:

- Շատ հանգստացա: Բացի դրանից, ինձ ժամանակ տվեց` մտածելու այն ամենի մասին, ինչն ինձ պետք է: Յուրաքանչյուր մարդու ժամանակ է պետք, որպեսզի կարողանա ինքն իր հետ մենակ մնալ: Այս ընթացքում շատ բան հասկացա` ինչ է ինձ պետք, ինչն է կարևոր, ինչ եմ ուզում:

- Ի՞նչ ես կարծում, հեռուստադիտողներին ի՞նչ տվեց բացակայությունդ:

- Որոշ հեռուստադիտողների ուրախություն տվեց, որոշներին` տխրեցրեց: Որոշ հեռուստադիտողներ կարոտում են. ես սա ասում եմ, որովհետև ինձ այդ մասին գրում են, ասում: Կան նաև հեռուստադիտողներ, ովքեր ասում են` ինչ լավ է, պրծանք Անիից :) Ես դրան նորմալ եմ վերաբերում. հա´մ հանգստացան, հա´մ կարոտեցին:

- «Պետք»-երի մեջ հեռուստատեսությունը մտնո՞ւմ է:

- Հա´, պարտադիր: Դա իմ սիրած աշխատանքն է և միշտ էլ կլինի: Ուղղակի դեռ պարզ չէ` ինչ հաճախականությամբ. չեմ ուզում հարյուր սերիաանոց ֆիլմում նորից նկարահանվել: Բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ: Քիչ-քիչ կերևամ, որովհետև այդպես ավելի ճիշտ է:

- Ի՞նչ առաջարկ է: Հանրայինի նոր նախագծերում, կարծես թե, ընդգրկված չես: 

 Դա ենթադրո՞ւմ է նաև հեռուստաընկերության փոփոխություն:

-Ունեցել եմ առաջարկներ և´ Հանրայինից, և´ երկու այլ հեռուստաընկերություններից: Չեմ կարող ասել` հեռուստաընկերության փոփոխություն կա՞, թե՞ ոչ, քանի որ պայմանավորվածություն ունեմ մինչև հոլովակի եթեր հեռարձակվելը չխոսել այդ մասին: Դա կլինի մոտավորապես տարեվերջին:

- Ինչո՞վ է պայմանավորված այսուհետև կարճ հեռուստասերիալներում

 ներկայանալու ցանկությունդ:

- Դերասանի համար շատ կարևոր է, որ կերպարդ ունի սկիզբ և ավարտ: Երբ սերիալը ձգձգվում է մոտ երկու-երեք հարյուր սերիա, և´ դու ես հոգնում, և´ հեռուստադիտողը, նաև չես կարողանում նոր բան ցույց տալ: Դերասանի համար կարևոր է քիչ-քիչ, բայց նոր կերպարներով հանդես գալը: Հանդիսատեսի համար էլ է ավելի հետաքրքիր:

- Սցենարին արդեն ծանո՞թ ես:

- Մոտավոր:

- Կերպարդ տարբերվելո՞ւ է:

- Մի քիչ: Չգիտես ինչու` բոլորն ինձ նույն լուրջ կերպարներում են տեսնում:

- Քեզ հաճախ մեղադրում են անընդհատ նույնօրինակ խաղալու մեջ: 

Դա ռեժիսորների՞մեղքն է, ովքեր քեզ միշտ միանման կերպարներ են առա-ջարկում:

- Միգուցե: Սակայն չեմ կարող այդ ամենը միայն ռեժիսորների վրա բարդել: Ամեն դեպքում, «Աննա»-ից հետո բոլորը պատկերացնում էին, որ ես լավ լացում եմ :) Առաջին լացող դերասանուհին էի :) Հետո ասացի` ժողովուրդ, հերիք է, կլինի՞ էլ չլացեմ: Եթե կերպարս լրիվ այլ լինի, բնականաբար, այլ կերպ կներկայանամ:

 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին