▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսիմ Գալկինը վթարի է ենթարկվել

Heat.ru-ն գրում է,որ ռուսական ճանաչված հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը Մոսկվայում վթարի է ենթարկվել:Միջադեպը  տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 7-ին, երբ Գալկինը շտապում էր հաղորդման նկարահանման:  Գալկինի Bentley-ն լուսակրի մոտ կանգնելիս բախվել է SsangYong միկրոավտոբուսին: Վթարի պահին նա նստած է եղել հետևի նստատեղին, իսկ մեքենան վարել է նրա անձնական վարորդը:

Արտիստը, բարեբախտաբար, չի տուժել: Իսկ ահա Bentley-ին հասցված վնասը կլորիկ գումար է կազմում:

Պատահարի մեղավոր է ճանաչվել միկրոավտոբուսի վարորդ Միրալին Խալիլովը: Ամենայն հավանականությամբ, նա քնել է ղեկին: Խալիլովը տուգանք է վճարելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին