▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Մելաձեն ամուսնալուծվում է

Heat.ru-ն գրում է,որ հոկտեմբերի 21-ին Վալերի Մելաձեն ամուսնալուծության նպատակով դիմել է Մոսկվայի տարածքային դատարան

 Վալերին կնոջն է թողնում 2մլն դոլար արժողությամբ առանձնատունը Պոդմոսկովյեում, բնակարան Մոսկվայում և բիզնես դասի ավտոմեքենա: 

 Երգչի մտերիներն ասում են, որ հոգատար հայրը խոստանում է չնեղացնել նաև դուստրերին՝ 22-ամյա Ինգային, 14-ամյա Սոֆիային և 11-ամյա Արինային: Նրանցից յուրաքանչյուրին հայրը կնվիրի բնակարաններ մայրաքաղաքում և բիզնես դասի ավտոմեքենաներ, ինչպես նաև ամեն ամիս գումար կտրամադրի ընթացիկ ծախսերի համար: 

 Երգիչը նշում է, որ իր և կնոջ միջև ամուսնական հարաբերությունները բացակայում են դեռևս 2012թ.-ից, թեև շշուկներ վաղուց են պտտվում, որ նրա սիրտը զբաղեցրել է «Վիա Գրա»-ի նախկին երգչուհի Ալբինան: Բացի այդ շատերն են ոչ մեկ անգամ ականատես եղել Վալերիի և Ալբինայի ջերմ հարաբերություններին, իսկ Նիկոլայ Բասկովը 2011թ. Յանա Չուրիկովայի հարսանիքին ստիպել է նրանց համբուրվել «Горько» բացականչությունների ներքո: 

 Իրինան համաձայն է ամուսնու որոշման հետ: Զույգը խնդրում է կարգավորել բոլոր հարցերը հնարավորինս կարճ ժամանակահատվածում

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին