Օրեր առաջ ձեզ էինք ներկայացրել Վաչե Ամարյանի «Օլյա» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի թրեյլերը: Արդեն պատրաստ է տեսահոլովակի ամբողջական տարբերակը, որը ներկայացնում ենք: Հիշեցնենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, երաժշտության հեղինակը Վաչե Ամարյանը, խոսքերի հեղինակ` Դավիթ Օհան:
Նշենք, որ համացանցում ` տեսահոլովակի պրեմիերայից հետո սկիզբ առած քննարկումները երգի մասին` հիմանկանում բացասական են. ոմանք գրում են, որ Վաչե Ամարյանի այս երգը չի հասնի նախկինին` «Բալա»-ին, ոմանք հարցնում են, թե ի՞նչ են նշանակում ու ի՞նչ իմաստ ունեն երգի հետևյալ բառերը` «Օլյա, բուչա բուդաբի, Օլյա բամբի...», Ոմանք էլ գրում են, որ նման անիմաստ ու անզգացմունքային երգն անհասկանալի է` Կոլյայի մասի՞ն է,թե՞ Օլյայի...
Տեսանյութի մասին կարծիք կազմեք ինքներդ` դիտելով այն մեր կայքում: