Ի պատասխան Քրիստինե Պեպելյանի հայտարարության`
Համազգային վստահության խորհուրդը բացի տարբեր մրցանակաբաշխությունների, գրքերի հրատարակությունների և մի շարք այլ միջոցառումների կազմակերպմանը իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնց մասին երբևէ հարկ չի համարել բարձրաձայնելու: Քրիստինե Պեպելյանի գրառումը ստիպեց այս անգամ վեր հանել այս համերգի կազմակերպման իրական պատճառը: «Սիրո մեղեդի» խորագրով համերգի հասույթի մեծ մասը հատկացվելու է լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը:
Մեր խորհուրդը հայտնում է, որ Քրիստինե Պեպելյանը չի մասնակցելու նշված բարեսիրական բնույթ կրող համերգային միջոցառմանը:
Մենք նաև հավելում ենք, որ տարիներ շարունակ իր ծավալած գործունեության ընթացքում «Համազգային վստահություն խորհուրդը» ոչ մի անգամ չի ցուցաբերել անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ոչ մի հարցում:
Հերթական մեր այս կարևոր նախաձեռնությանն են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մշակութային գործիչներ և գործարարներ: