▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր է կորել դերասան Արսեն Գրիգորյանը

ArmStar.am-ը, նշելով, որ երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի երևում էկրաններին և չի էլ խաղում ներկայացումներում,    դերասանի հետ հարցազրույց է անցկացրել, որից մի հատված` ստորև.

 

Ու՞ր է կորել դերասան Արսեն Գրիգորյանը:

Չեմ կորել, ուղղակի այժմ գտնվում եմ Նյու Յորքում և մասնակցում եմ Anthony Meindl's Actor Workshop դերասանական վերապատրաստման դասընթացներին, որն ավարտելուն պես կվերադառնամ Հայաստան:

Ստացել ես մասնագիտական կրթություն Երևանում և այժմ էլ մասնակցում ես արտասահմանյան դասընթացի, հետաքրքիր է՝ ինչպիսի՞նն են արտասահմանյան գիտելիքները:

Երևանում ստացած կրթությունս ֆունդամենտալ է, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև հիմնային գիտելիքներ եմ ձեռք բերել ու լավ դպրոց եմ անցել: Քանի որ դերասանի աշխատանքը անընդհատ է, և այն, ինչ գիտեմ հաստատելու և թարմացնելու նպատակով ամերիկյան դպրոցն եմ ուսումնասիրում, որն իմ պարագայում նաև օգնում է ինձ լեզվական բարիերը հաղթահարել:

Շփվու՞մ ես այլազգի դերասանների հետ. ո՞րն է հայ և օտարերկրյա դերասանների տարբերությունը:

Շփվում եմ նրանց հետ, և մենք միասին տարբեր տեսարաններ ենք փորձում պիեսներից, ինչը շատ հետաքրքիր գործընթաց է: Առանձնահատուկ տարբերություն չեմ կարող ընդգծել, քանի որ մասնագիտությունը այնպիսին է, որ, անկախ ազգությունից, բոլորը ընդհանրություններ ունեն, և դա ստեղծագործելու ու արարելու հատկությունն է :

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին