▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհին շուտով կներկայացնի իր երաժշտական նախագիծը

Հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը ներկայացրել է իր նոր նախագծի` «Tropico» -ի թրեյլերը: Երգչուհու երկրպագուներին սպասվում է երաժշտական նոր ֆիլմ, որը նկարահանված է «Body Electric», «Gods & Monsters» և «Bel Air» երգերի հիման վրա: Ֆիլմի  պրեմիերան կկայանա դեկտեմբերի 5-ին:

20 րոպեանոց ֆիլմը, որի ռեժիսորներն են Լանա Դել Ռեյը և Էնթոնի Մանդլերը, խոսք է տալիս լինել «Ride» հոլովակի գեղեցիկ շարունակությունը: Ֆիլմի հերոսները կդառնան երգերի հերոսները, օրինակ` Հիսուս Քրիստոսը, Էլվիս Փրեսլին և Մերիլին Մոնրոն: Ինքը` երգչուհին, մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն, ով մերկապարուհի է:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին