Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը նախատեսում են իրենց հարսանեկան արարողությունը անցկացնել Ֆրանսիայում: Ինչպես հաղորդում են աղբյուրները, զույգը ցանկանում է, որ իրենց հարսանիքը լինի, իսկապես, թագավորական, և այս պահին այդ նշանակալից օրվա համար ընտրվել է Վերսալի պալատը:
«Քանյեն երբեք ամուսնացած չի եղել, և նա ուզում է, որպեսզի իր հարսանիքը լինի ամենալավը: Ֆինանասական կողմը նրան չի հետաքրքրում, կարևորն այն է, որ այն վերածվի անմոռանալի օրվա »,- ասել է զույգի մտերիմներից մեկը:
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է հոկտեմբերի 21-ին: