Նազենի Հովհաննիսյանը շատ կիրթ, պրոֆեսիոնալ դերասան է: Գիտե իր գործը, շատ կարդացած է: Վերջապես Մազմանյանի ղեկավարած կուրսն է ավարտել: Իսկ դա հենց այնպես չի անցնում: Ինձ դուր է գալիս նրա մաքուր ,գրագետ ,հարուստ հայերենը,որը եթերում շատ հազվադեպ ճոխություն է դարձել վերջերս:Արտաքինն էլ ինձ հպարտանալու առիթ է տալիս:Մարդկային խառնվածքին հատուկ է ավելի հեշտ փնովելը,քննադատելը,քան գովել կամ սատարել(իսկ հայերիս մոտ այդ բնավորության գիծը պարզապես ազգային հարստություն է):Կարծում եմ դեռ կգա ժամանակը հպարտանալու նաև Նազենի Հովհաննիսյանի դերասանական տաղանդով: Կարծում եմ Նազենիի դերասանական առումով երբեմն կրկնվելու պատճառներից ամենախոշորը պրոֆեսիոնալ ռեժիսորի բացակայությունն է: Համոզված եմ, եթե ինքն աշխատի օտարազգի ռեժիսորների հետ, կճանաչվի ամբողջ աշխարհում: Այ այդ ժամանակ ըստ հայկական բնավորության կսկսեն փառաբանել ու դիֆերամբներ երգել:
Նազենի Հովհաննիսյանին անկեղծ սրտով ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ:
Եթե Նազենին աշխատի օտարազգի ռեժիսորների հետ, կճանաչվի ամբողջ աշխարհում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet