Page Six-ը հաղորդում է, որ ռուս միլիարդատեր, «Capital Group» ընկերության սեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Վլադիսլավ Դորոնինը, մոդել Նաոմի Քեմբելի նախկին սիրեցյալը, Մայամիի իր Սթար Այլենդ կղզում գտնվող առանձնատանը մերկ մոդելների մասնակցությամբ արտասովոր երեկույթ է կազմակերպել:
Փակ երեկույթի հյուրերն են եղել Լեոնարդո Դի Կապրիոն, Վել Քիլմերը, Սինդի Քրոուֆորդն ամուսնու՝ Ռենդի Հերբերի հետ: New York Post-ի լրագրողներին հաջողվել է թափանցել ռուս միլիարդատիրոջ հավաքին:
Նրանք առայժմ լուսանկարներ չեն հրապարակել, սակայն պատմել են, որ հյուրերին զվարճացրած մերկ մոդելների մարմինները զարդարված են եղել նկարներով: