Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը որոշել են առաջին անգամ ցույց տալ իրենց երեխաներին իրենց երկրպագուներին: Ելիզավետան և Գարրին առաջին անգամ հեռուստաէկրաններին կհայտնվեն ռուսական «Русские сенсации» հաղորդման ժամանակ:
Հիշեցնենք, որ համացանցում այս լուրը հայտնվել է հոկտեմբերի 6-ին:
«Երբ ես համոզվեցի իմ ընտանեկան երջանկության մեջ, հասկացա, որ դա մինչև կյանքի վերջ է, և խոստովանեցի նրան, որ մենք կարող ենք ունենալ երեխաներ: Նա այնքան երջանիկ էր, և ես նրան հասկանում եմ: Նույնիսկ չգիտեմ, ես ավելի շատ ուրախ եմ ինձ, թե նրա համար»,- հաղորդման ընթացքում ասել է Ալլա Պուգաչովան:
«Առաջին տպավորությունն այնպիսինն էր, որ թոռնիկներ եմ ունեցել: Հետո արդեն, իհարկե, հասկացա, որ նրանք իմ երեխաներն են: Հավանաբար, դա սպասելի էր իմ դեպքում: Ես շատ կցանկանամ, որ նրանք լավ մարդ դառնան, և որ ես կարողանամ հասցնեմ մեծացնել նրանց»,- շարունակել է երգչուհին: