Հայկական ամենաաղմկահարույց դերասանուհի, պոռնոսկանդալի ու տարբեր պատմությունների կենտրոնում հայտնված Անժելա Սարգսյանը կրկին փոխել է կերպարը. նա այժմ մազերի կարճ կտրվածք ունի և վերջին` խոտի դեզերի վրա ֆոտոսեսիայից հետո այժմ որոշել է ոչ միայն լուսանկարվել, այլև խոսել: Հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 16-ին Անժելա Սարգսյանը լինելու է ATV հեռուստաընկերության «կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հյուրը: Հաղորդման հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում ու նաև լուսանկարել է տեղադրել:
Ի դեպ, Ֆեյսբուքում ակտիվ է նաև Անժելա Սարգսյանն, ով վերջին գրառումներից մեկում իր հավանությունն է տվել ու շնորհավորել նոր տեսահոլովակի ու երգի առիթով, որ կատարում են Արսենը, Հովոն, Հրագը և Sweet -ը` «Դեպի վեր»: