Դեկտեմբերի 13-ին տեղի է ունենալու «Հայկական Երաժշտական Հեռուստաալիքի մրցանակաբաշխությունը»: Այն արդեն անցկացվում է 8-րդ անգամ:
Ի տարբերություն մյուս մրցանակաբաշխությունների` հաղթողներին բաց քվեարկությամբ ընտրել են հենց իրենք` հանրային դեմքերը` երգիչ-երգչուհիները, շոու-բիզնեսի անցուդարձին հետևողները:
Երգիչ-երգրուհիները մրցելու են յոթ անվանակարգերում՝ «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն խումբ», «Տարվա լավագույն կատարում», «Տարվա հիթ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն համագործակցություն»:
Հեռուստադիտողները նույնպես անմասն չեն մնացել քվեարկությունից: Վերջին անվանակարգի` «Տարվա արտիստ»-ի հաղթողին որոշել է հեռուստադիտողը՝ քվեարկելով «Դար-21» հեռուստաընկերության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Այս տարի «Հայկական Երաժշտական Հեռուստաալիքի Մրցանակաբաշխության»
հեռուստատեսային քվեարկությանը մասնակցել են հիսունից ավելի հայտնի մարդիկ:
Ինտերնետային քվեարկությանը մասնակցել է 7,500-ից ավելի մարդ: