Life.Panorama.am-ն գրում է, որ հաղորդավար, մի շարք երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը իր տևական դադարով շատերին ստիպեց անհանգստանալ: Մեծ մասը կարոտում էր սիրված ու գրագետ հաղորդավարին, որոշներն էլ ուրախացել էին բացակայությունից… Այնուամենայնիվ, հիշում ու այդ «եթերային դատարկությունը» նկատում էին բոլորը…
Կայքի լրագրողի հետ զրույցում Ավետ Բարսեղյանն անկեղծացել է գործունեության, անձնական փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին…
Մեկ հատված հարցազրույցից.
-Ավետ, որքանով տեղյակ եմ, վերջապես գտել եք ձեր երկրորդ կեսին:
-Այո, ունեմ սիրելի էակ, Աստծո հաջողությամբ օրինական հարաբերությունների մեջ կմտնենք հաջորդ տարի…
-Ձեր ընտրյալը ձեր երկար տարիների հարևանուհին է: Այս տարիների ընթացքում ի՞նչ չէիք նկատել նրա մեջ, որ հանկարծ տեսաք ու սիրահարվեցիք…
-Քանի որ նրան շատ փոքրուց եմ ճանաչել, ոչ մի այդպիսի կայծ չկար, որը հետագայում բռնկվեց երկուսիս մեջ: Շատ դժվար է մարդուն տեսնել արդեն որպես աղջիկ և կին, երբ շատ փոքր տարիքից նրան գիտես… Դու նրան մշտապես երեխա ես ընկալում…
-Փաստորեն, ձեր մեջ տարիքային տարբերություն կա՞:
-Այո, 11 տարի…
-Դա խնդիր չի՞ առաջացնում հարաբերությունների մեջ:
-Ոչ, բոլորովին, միմյանց շատ հեշտ ենք հասկանում…
Լուսանկարը` ԿամոԲլոգի