Ադրբեջանցիները համացանցում արձագանքել են իրենց հայրենակից Ֆարիդ Ասկերովի կողմից ռուսական «Голос 2»-ում Առնո Բաբաջանյանի երգի կատարմանը:
Ադրբեջանցի բլոգերներից մեկը շատ բուռն է արձագանքել՝ նշելով, որ Ֆարիդ Ասկերովը հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն է կատարել, ապա հավելում է, թե նա իր նկատարումից հաճույք էր ստանում:
«Նրա հիմար տեսքից հասկացվում էր՝ սրիկան չի մտածել, որ հայի երգ կատարելով թքած է ունենում այն մեծ «ցավի» վրա, որ պատճառել են հայերը մեզ և արհամարհում է այն փաստը որ հայերը «օկուպացրել» են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:
Ադրբեջանցի բլոգերը Ադրբեջանի ԱԳՆ-ի ուշադրությունն է հրավիրում և կոչ է անում պատժել երգչին ադրբեջանական օրենքի ողջ խստությամբ: Նա չի զլանում, անգամ պատժի եղանակներն է առաջարկում՝ կամ քաղաքացիությունից զրկել կամ տուգանք նշանակել:
Ի դեպ՝ Ֆարիդ Ասկերովը դուրս է մնացել նախագծից:
Այս փաստը ևս չի վրիպել բլոգերի ուշադրությունից.
«Այդ սողունը պարտվել է: Այդպես էլ պետք էր նրան»:
Ֆարիդ Ասկերովի ելույթի մասին գրել է 1news.az-ը, նշելով որ վերջինս կատարել է «Не спеши» երգը: Երգի հեղինակների մասին, սակայն, որրևէ խոսք չկա: