Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի վառ երկրպագուն է: Քիմը մտադիր է խորանին մոտենալ այնպիսի զգեստով, որը Alexander McQueen ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Սառա Բերտոնը ստեղծել էր 2011 թվականին դքսուհի Քեյթի համար:
Քարդաշյան ընտանիքի անդամներից մեկի խոսքով, Քիմն ուշադիր հետեւում է այն ամենին, ինչով զբաղվում են Քեյթն ու արքայազն Ուիլյամը: