Հայ գրող Լյուբիկ Չիբուխչյանը գիրք է նվիրել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային: Գիրքը վերնագրված է «Էլնարա»: Ավելին՝ Չիբուխչյանը նույնիսկ ասել է, որ վերջինիս ձայնը ոգեշնչել է իրեն և մղել նրա մասին գիրք գրելու: Այս մասին գրում են ադրբեջանական մի շարք կայքեր՝ այդ թվում vesti.az-ը և oxu.az-ը՝ վկայակոչելով BBC-ի ադրբեջանական ծառայությանը:
Գիրքը լույս է տեսել 2 շաբաթ առաջ ՝ հայերենով: Սակայն հեղինակը մտադիր է գիրքը թարգմանել նաև ռուսերեն և ադրբեջաներեն:
Նշվում է, որ հեղինակը գիրքը գրել է երգչուհու «A bülbül» երգը լսելուց հետո:
Կայքը տեղեկացնում է, որ Չիբուխչյանը փորձել է անգամ կապ հաստատել Էլնարա Աբդուլաևայի հետ ֆեյսբուքի միջոցով, սակայն, նրա ջանքերն արդյունք չեն տվել:
BBC-ի ռեպորտաժում նշվում է, որ Չիբուխչյանը գիրք է գրել նաև Իրանի նախագահ Ահմադինեժադի և ռուս քաղգործիչ Վլադիմիր Ժիրինովսկու մասին: