Ռուսական ԶԼՄ-երը հայտնում են, որ ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը չեղյալ է հայտարարել Ամանորյա իր բոլոր ելույթները: Երգիչն այդ քայլին դիմել է հանուն իր երեխաների:
«Մենք արդեն զարդարել ենք տոնածառը: Ինչ վերաբերում է Ամանորի գիշերն աշխատելուն. արդեն որոշ ժամանակ է՝ ամեն ինչ փոխվել է ինձ համար: Ցանկանում եմ, որ իմ երեխաները հիշեն. Նոր տարին ընտանեկան տոն է, եւ այն պետք է անցկացնել հարազատների ու մտերիմների շրջապատում: Այդ պատճառով կդիմավորենք Ամանորը, իսկ երբ երեխաները քնեն, կգնանք աշխատելու»,- հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Կիրկորովը: