Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ը:
Մաղթում ենք Արամին հաջողություն ու հաղթանակ:
Հավատում ենք, որ այս տարի Հայաստանի տարին է լինելու:
Այս մասին նշվում է «Vitamin Club»-ի ֆեյսբուքյան էջում
Նշենք, որ, ինչպես ավելի վաղ մամուլը նշում էր, Հանրային հեռուստաընկերության ամանորյա թողարկման ընթացքում հայտարարվեց, որ Արամ Mp3-ն է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2014»-ին, որն անցկացվելու է Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում:
Եվրատեսիլ 2014-ի մրցույթը , որը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը և կայանալու է մայիսին, ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտել 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից:
Դանիայի մայրաքաղաքը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին: