ESem.am-ը կազմել է տոնական բլից հարցեր, որոնք այս անգամ բաժին են հասել երգչուհի Հասմիկ Կարապետյանին:
Սիրում եմ Ամանորը, որովհետև այն նոր ապրումներ է բերում, նոր հույզեր, նոր սեր:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև մարդիկ խելակորույս ուտելիք են հայթայթում, Նոր տարվա գնումներ անում, հետո թափում: Ինձ Համար Ամանորը չի կարող ուտելիքի տոն լինել:
Առաջինը շնորհավորում եմ սիրելի էակին:
Տարվա մեջ միակ անգամ հանդիպում եմ ուսուցչուհիներիս:
Ամանորի գիշերը սպասում եմ անակնկալի:
Ամանորն ինձ համար հրաշք է, սպասումների, կախարդության, խորհրդավոր տոն:
Ամանորին միշտ երազանքներ եմ մտապահում: Նույնիսկ այդպիսի ավանդույթ ունեմ. թղթի վրա գրում եմ երազանքներս, պահում շատ խորը, անհասանելի մի տեղ, որպեսզի ոչ ոք չկարդա և սպասում եմ, որ դրանք կատարվեն:
Ձմեռ պապիկը շատ բարի պապիկ է:
Ամանորի սեղանից օգտվում եմ ընդեղենից:
Ամանորը վերջանում է հունվարի 13-ին, երբ հավաքվում են բոլոր սեղանները, տոնածառները հավաքվում են և սկսվում է դատարկությունը:
Սուրբ Ծննդյանը տոնը հոգու մաքրման երևույթ է ինձ համար: Այն մեծ խորհուրդ ունի. իր մեջ ունի լույս, բարություն, հավերժություն:
Ամանորի նախապատրաստական աշխատանքների ժամանակ ես ոչինչ չեմ անում, քանի որ այդ ժամանակ շատ զբաղված եմ. աշխատում եմ, երգում եմ տարբեր վայրերում: Այդ առումով երջանիկ եմ, որովհետև մայրս և քույրս ինձ ազատել են այդ հոգսից, երես են տվել:
2014-ին ակնկալում եմ շատ ավելի բուռն ստեղծագործական կյանք, լիարժեք երջանկություն, ինչի մասին միշտ երազել եմ և մայրություն:
2013-ն աստղակերպով իմ տարին էր: Տարվանից այնքան էլ գոհ չեմ, քանի որ մենք շատ-շատ մեծ կորուստներ ունեցանք: Այս իմաստով տարին այնքան էլ լավը չէր, սակայն Օձն անձամբ ինձ շատ մեծ ու թանկ մի բան է պարգևել՝ Սեր: